
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Իռլանդիա – Հայաստան հանդիպմանը՝ մրցավարին անվանելով տգետ: Հիշեցնենք, որ իսպանացի Իտուրալդե Գոնսալեսի ճչացող սխալի արդյունքում Հայաստանի հավաքականը 27-րդ րոպեին մնաց 10 հոգով՝ կորցնելով հիմնական դարպասապահին:
Ռուբեն Հայրապետյանը խորին շնորհակալություն է հայտնել բոլոր այն ֆուտբալասերներին, ովքեր նույնիսկ անհաջողության դեպքում կանգնած են հավաքականի կողքին. «Իսկական ֆուտբալասերը հենց ձեր նման է լինում: Ես հպարտանում եմ ձեզանով, որ դուք կաք և աջակցում եք ազգային հավաքականին: Իրականում մենք ունենք իրոք ուժեղ,պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ: Նրանք արժանի էին հաղթանակի: Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները: Եկեք չհուսախափվենք և աջակցենք մեր սիրելի թիմին և մեր հրաշալի տղաներին: Նրանք արժանի են ամենաբարձր մեծարմանը: Ինչ վերաբերվում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը:
(more…)